Սնունդը և առողջությունը
Մանանեխ (գորչիցա)
Մանանեխը հնագույն ժամանակներից է մարդկությանը հայտնի դարձել: Պարսկական Դարեհ 1-ին թագավորը մ.թ.ա. 333թ. կոչնագիր ուղարկեց Ալեքսանդր Մակեդոնացուն` քնջութի (կունժուտ) պարկերի տեսքով, որով խորհրդանշում էր իր զորքերի մեծաքանակությունը:
Ի պատասխան՝ Մակեդոնացին մի փոքրիկ պարկով մանանեխի սերմեր ուղարկեց` հասկացնելով, որ թեեւ իր զորքը գլխաքանակով փոքր է, սակայն իր զինվորներն ավելի եռուն, մարտական ու ուժեղ են: Իսկապես, այս բույսը շատ կծու եւ «դաժան»է:
Մանանեխի մի քանի տեսակներ են հայտնի: Դեռեւս Հիպոկրատի ժամանակներից բժիշկները նկատել են, որ մանանեխն օգտակար է աղիների աշխատանքի եւ միզարտադրության համար: Մանանեխը մեղրի հետ օգտագործվել է կրծքավանդակային հիվանդությունների դեպքում, որպես խորխահան միջոց, քրոնիկ հազի դեմ, ինչպես նաեւ՝ տարբեր կենդանիների կծոցների եւ թունավոր սնկերի թունավորումների դեմ: Նաեւ օգտագործվել է թոքային արյունահոսությունների, էպիլեպսիայի, տենդի (լիխարադկա), քրոնիկ նշկաբորբի (տոնզիլիտ) եւ թոքամիզի բորբոքման (պլեւրիտ) դեպքերում: Միեւնույն ժամանակ հնագույն ժամանակների բժիշկները զգուշացնում էին, որ մեծ քանակությամբ մանանեխի օգտագործումը կծվության պատճառով կարող է վնասել ստամոքսին:
Գիտնականները պարզել են, որ մանանեխը պարունակում է կարոտին, վիտամիններ B1, B2, PP, մեծ քանակությամբ վիտամին C: Դրա շնորհիվ մանանեխը օգտագործում են կոլիտների, բրոնխիտի, թոքերի բորբոքման, սրտանոթային համակարգի աշխատանքի խթանման եւ այլ հիվանդությունների բուժման մեջ: Ախորժակի բարձրացման համար եւս հատկապես մսային, ձկնային ճաշատեսակների մեջ այն օգտագործվում է որպես համեմունք կամ սոուս: Մանանեխի բույսը հարուստ է միկրոէլեմենտներով, վիտամիններով եւ միներալ աղերով: Այն նաեւ կալցիումի աղեր, ֆոսֆոր եւ երկաթ է պարունակում: Մանանեխի առաջնային հատկություններից են հակասեպտիկ եւ հակաբորբոքային հատկանիշները: Այնպես որ, մրսածություն զգալու առաջին իսկ պահին մանանեխ օգտագործեք: Մրսածությամբ հիվանդությունների համար (հիվանդության առաջին ժամերի ընթացքում) օգտակար է մանանեխի փոշիով 10 րոպեանոց տաք լոգանքը:
Առհասարակ շատ օգտակար են մանանեխով լոգանքները: 200 գրամ մանանեխի փոշին խառնել 1 լիտր տաք ջրի մեջ, ապա լցնել 35-360C ջերմաստիճանի տաք ջրի մեջ, ջրում մնալ 5-6 րոպե: Լոգանքն ընդունելուց հետո պետք է ցայվել եւ տաք խալաթ հագնել: Այս լոգանքը ակտիվացնում է արյան շրջանառությունը, մարմինը շնչում է: Մանանեխը հաճախ են օգտագործում կոսմետոլոգիայում: Մանանեխի փոշին լցնել փոքրիկ տարայի մեջ, եռջուր ավելացնել, լավ խառնել, որպեսզի թանձր զանգված ստացվի, եւ քսել մաշկի պիգմենտացիաներ ունեցող հատվածներին: Սուր այրոց զգալուն պես` մանանեխը լվանում եք մաշկից եւ լավ չորացնում այն: Այս պրոցեդուրան կարելի է կրկնել օրումեջ: Բուժման ամբողջ կուրսի համար կպահանջվի 10 բաժակ մանանեխի փոշի:
Մանանեխի ալյուրը հավասար քանակությամբ խառնեք մեղրի հետ` վրան ավելացնելով սպիտակ շուշանների (լիլիա) ծաղիկների ջրով պատրաստված թուրմը եւ քսեք այն պեպենների վրա: Փորկապության եւ սրտխառնոցի դեպքում օգտակար է սպիտակ մանանեխը: Մեկ քառորդ թեյի գդալ մանանեխի փոշին կամ սերմերը կուլ եք տալիս եւ վրայից տաք ջուր կամ կաթ եք խմում: Տենդը բուժելու համար 2 ճ/գ կագոր գինին, 1 քառորդ թեյի գդալ մանանեխը (սարեպտյան տեսակի) եւ մի պտղունց աղը խառնել: Խմել օրը 3 անգամ: Զկրտոցի դեպքում դանակի ծայրի չափով մանանեխի փոշին լցնել թեյի գդալի մեջ եւ բնական քացախ ավելացնել, խառնել: Թանձր զանգվածը քսել լեզվի 1/3 հատվածի վրա: Տհաճ զգացողություն է, բայց եթե դիմանաք եւ 2-3 րոպե պահելուց հետո ողողեք բերանը տաք ջրով` զկրտոցն անմիջապես կանցնի:
Մանանեխի յուղը հնում ոսկու գնի է հավասարվել: Ֆրանսիայում արքայական ընտանիքի համար է առանձնացվել, որպես «կայսերական դելիկատես»: Բանը նրանում է, որ մանանեխի յուղը ճարպը հալեցնող բոլոր միկրոէլեմենտներն է պարունակում, վիտամին A, որը նպաստում է օրգանիզմի աճին եւ դիմադրողականության բարձրացմանը: Վիտամիններ K եւ P, որոնք լավացնում են արյան անոթների էլաստիկությունը եւ անցանելիությունը: Ոչ միան վիտամին B6 է պարունակում, այլեւ նպաստում է աղիների միկրոէլեմենտների միջոցով վերարտադրմանը: E վիտամինի պարունակությունը 4-5 անգամ ավելի շատ է, քան այլ յուղերի մեջ: Մեզ հայտնի յուղերից միայն մանանեխի եւ հնդկաձավարի (գրեչկա) յուղերն են մեծ քանակությամբ կարոտին պարունակում, որն ամրացնում է օրգանիզմը:
Մանանեխի յուղը հակասեպտիկ եւ հակաբակտերիալ հատկանիշների շնորհիվ անփոխարինելի է աղեստամոքսային եւ մրսածության հիվանդությունների դեպքում: Հիշեք, որ մանանեխը չի կարելի չարաշահել եւ պետք է օգտագործել փոքր քանակություններով: Մանանեխով պատրաստված դեղամիջոցները խորհուրդ չեն տրվում երիկամների բորբոքումների, թոքերի տուբերկուլյոզի` թոքախտի, գաստրիտի, ստամոքսի խոցային հիվանդությունների եւ տասներկումատնյա աղիի, նեֆրիտի դեպքում: Մեծ դոզաների դեպքում կարող է ալերգիա առաջացնել: Չի կարելի օգտագործել վնասված մաշկի, թարախային հիվանդությունների, էկզեմայի, պսորիազի եւ արյան լայնացած անոթների դեպքում: Այն կարող է ուժեղ այրոց առաջացնել մաշկի վրա:
Ի դեպ, սովորական ամառային սալաթը կարող եք համեմել մանանեխով պատրաստված սուսով: Լոլիկը, սոխը, վարունգը, խառը կանաչին եւ հազարը (մարոլ) (հազարը` մեծ կտորներով) կտրատել ամանի մեջ եւ աղ ավելացնել: Փոքրիկ բաժակի մեջ միմյանց խառնել բուսական յուղը (ձիթապտղի, արեւածաղկի, եւն), վրան ավելացնել փոքր-ինչ սոյայի սոուս (կամ պարզապես փոքր-ինչ խնձորի քացախ), եւ կես թեյի գդալ մանանեխը (փոշին կամ պատրաստի վիճակում): Խառնել ստացված սոուսը եւ լցնել բանջարեղենի վրա: Շատ համեղ է եւ առողջարար:
Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի Գոհար, բարև Ձեզ: Տնային պայմաններում մանանեխ պատրաստելու համար կարող եք օգտագործել հետևյալ բաղադրատոմսը. վերցնում եք 500գ մանանեխի փոշի, 100գ ցորենի ալյուր, 12գ աղացած սև կծու պղպեղ, 2գ աղացած մեխակ, 5գ աղացած իմբիր, 100գ շաքարավազ, 100գ կերակրի աղ: Նշված բաղադրիչները խառնում եք իրար, վրան ավելացնում եք խնձորի քացախ, այնքան մինչև ստացվի համասեռ զանգված: Եթե ցանկանում եք ավելի քիչ քանակով պատրաստել, համապատասխանաբար կարող եք նվազեցնել բաղադրիչների քանակը:
գոհար
08.06.2015
Մեդ-Պրակտիկ
16.03.2015
Հարգելի Sati, դժվարանում ենք պատասխանել Ձեր հարցին, քանի որ բաղադրատոմսը այլ աղբյուրից է վերցված, և հստակ պատասխան տալ, թե ինչն են կոնկրետ նկատի ունեցել, դժվար է:
Sati
09.03.2015
GISANE
18.08.2013
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն